16:20  ,  27 օգոստոսի, 2014

«Բարսելոնայի» նորեկը չի վախենում Դանի Ալվեսի հետ մրցակցությունից

«Բարսելոնայի» նորեկ Դուգլասը մտադիր է Դանի Ալվեսի եւ Մարտին Մոնտոայի հետ պայքարել կատալոնական ակումբի հիմնական աջ պաշտպանը դառնալու համար:

«Երջանիկ եմ միանալ «Բարսելոնայի» պես մեծագույն ակումբին: Հուսով եմ՝ հուսախաբ չեմ անի: Գիտեմ, որ սպասում են ինձ այստեղ: Չեմ վախենում մրցակցությունից: Դանի Ալվեսն ու Մարտին Մոնտոյան հզոր խաղացողներ են, սակայն ես պարզապես կանեմ իմ աշխատանքը: Մնացածը կորոշի մարզիչը: Եթե երկրպագուները զարմացած են իմ տրանսֆերից, ապա ես նրանց կապացուցեմ խաղով ու քրտնաջան աշխատանքով»,- 24-ամյա բրազիլացու խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Դուգլասին գնելու համար «Բարսելոնան» 4 միլիոն եվրո է վճարել բրազիլական «Սան Պաուլուին», որը կարող է եւս 1.5 միլիոն ստանալ բոնուսների տեսքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում