Մադրիդի «Ռեալը» միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
AS-ի համաձայն՝ գերմանացուն գնելու համար Արքայական ակումբը պետք է պայքարի Մյունխենի «Բավարիայի» Մադրիդի «Աթլետիկոյի» եւ կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել էր, որ Ռոյսը մնալու է Դորտմունդում: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր հերթին նշել էր, որ մադրիդցիներն ավարտել են տրանսֆերային արշավը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում