15:28  ,  27 օգոստոսի, 2014

Վալբուենա. «Դինամոյի» առաջարկը ֆանտաստիկ էր ֆինանսական առումով

Մոսկվայի «Դինամոյի» ֆրանսիացի նորեկ Մաթյե Վալբուենան պատմել է Ռուսաստան տեղափոխվելու պատճառների մասին:

«Քննարկեցի բոլոր դրական ու բացասական կողմերը, իսկ հիմա գոհ եմ իմ որոշումից: «Դինամոն» լուրջ առաջարկ արեց ֆինանսական առումով: Դա մեծ դերակատարում ունեցավ իմ տեղափոխության հարցում: Չեմ ստի, ֆինանսական առումով «Դինամոյի» առաջարկը ֆանտաստիկ էր»,- Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Get French Football News-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում