14:25  ,  27 օգոստոսի, 2014

Աշխարհի առաջնություն. Արմեն Նազարյանը նույնպես մեդալ չնվաճեց

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում շարունակվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում անհաջող հանդես եկավ Հայաստանի հերթական ներկայացուցիչը:

73 կգ քաշային Արմեն Նազարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց իտալացի Դանիել Վիզկարային, իսկ սակայն 1/8 եզրափակչում պարտվեց վրացի Նուգզարի Թաթալաշվիլիին, ով մինչեւ այդ ուժեղ էր գտնվել Թուրքմենստանը ներկայացնող Սամվել Հայրապետյանից: Թաթալաշվիլիին եւս չի կարողացել դուրս գալ եզրափակիչ, իսկ հայ ձյուդոիստները լքել են պայքարը:

Չելյաբինսկում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները 81 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանն են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում