14:06  ,  27 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Հայաստանի վերջին ներկայացուցիչն արժանացավ բրոնզե մեդալի

Ազատ ոճի ըմբիշ Սարգիս Հովսեփյանը դարձավ Չինաստանի Նանջինգ քաղաքում ավարտին մոտեցող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

76 կգ քաշայինների պայքարում Հովսեփյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ոչ մի շանս չտվեց կոլումբացի Կարլոս Արտուրո Մենդեսին՝ երկրորդ մրցափուլում հաղթելով 10 միավոր առավելությամբ՝ 11:1:

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը պարտվել էր ճապոնացի մրցակցին, սակայն հետագայում հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ հաղթել էր Կանադայի եւ Ամերիկյան Սամոայի ներկայացուցիչներին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանը:

Այսպիսով, Հայաստանը Նանջինգ-2014-ում նվաճեց 7 մեդալ՝ 2 ոսկե եւ 2 արծաթե եւ 3 բրոնզե:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս