13:50  ,  27 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Վաղինակ Մաթեւոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Վաղինակ Մաթեւոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Չինաստանի Նանջինգ քաղաքում ավարտին մոտեցող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

54 կգ քաշային կարգում Մաթեւոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց եմենցի Էբրահիմ Ալ Շեբահի հետ՝ տանելով ժամանակից շուտ հաղթանակ: Արդեն առաջին մրցափուլում Վաղինակը ստացավ 10 միավորի առավելություն՝ 10:0: Ավելի վաղ հայ ըմբիշը հաղթել էր ռուս, նորզելանդացի եւ վենեսուելացի մարզիկների, սակայն պարտվել էր Ղազախստանի ներկայացուցչին՝ զրկվելով ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Սա Հայաստանի 6-րդ մեդալն էր Նանջինգ-2014-ում: Ավելի վաղ հայ մարզիկները նվաճել էին 2-ական ոսկե եւ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում