13:29  ,  27 օգոստոսի, 2014

Ժիրուի վնասվածքը լուրջ է

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի վնասվածքը սպասվածից լուրջ է:

L’Equipe-ը գրում է, որ նախնական տվյալներով Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա միայն հաջորդ տարի: Ժիրուն սրունքաթային հոդի վնասվածք էր ստացել «Էվերտոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի խաղում: Առաջիկայում նա պետք է անցնի եւս մեկ բուժզննում, որը ցույց կտա վերականգնման վերջնաժամկետը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում