12:53  ,  27 օգոստոսի, 2014

9 տարի անց «Տոտենհեմի» ավագը հեռացավ Լոնդոնից

Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Մայքլ Դոուսոնը տեղափոխվել է «Հալ Սիթի», տեղեկացնում է ակումբի կայքը:

30-ամյա պաշտպանը 3 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ: «Հալ Սիթիում» նա կխաղա 21 համարի մարզաշապիկով:

Մայքլ Դոուսոնը 2005-ին «Նոթհինգեմ Ֆորեստից» էր տեղափոխվել «Տոտենհեմ», որի կազմում մասնակցել էր Անգլիայի նախորդ առաջնության 32 խաղի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում