11:33  ,  27 օգոստոսի, 2014

Էտո՝Օ-ն առաջին անգամ հանդես կգա 5 համարով

«Էվերտոնի» նորեկ Սամուել Էտո՝Օ-ն անգլիական ակումբում հանդես կգա 5 համարի մարզաշապիկով, տեղեկացնում է թիմի կայքը:

Կամերունի հավաքականի հարձակվողի սիրելի 9 համարը պատկանում է կոտդիվուարցի Արունա Կոնեին: «Էվերտոնի» 5 համարն ազատ էր հոլանդացի պաշտպան Ջոն Հեյտինգայի՝ Բեռլինի «Հերտա» տեղափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին 33-ամյա հարձակվողը 2 տարվա պայմանագիր է կնքել «Էվերտոնի» հետ, որին միացել էր ազատ գործակալի կարգավիճակով: Իր նախորդ ակումբ Լոնդոնի «Չելսիում» Էտո՝Օ-ն հանդես էր գալիս 29 համարի մարզաշապիկով, իսկ 5 համարով կխաղա առաջին անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում