11:19  ,  27 օգոստոսի, 2014

Ռունիի շաբաթական աշխատավարձը գերազանցում է «Միլթոն Քինս Դոնսի» կազմի տրանսֆերային արժեքը

«Մանչեսթեր Յունայթեդին» ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթից դուրս թողած «Միլթոն Քինս Դոնս» ակումբի կազմի տրանսֆերային արժեքը 235 հազար ֆունտ ստերլինգ է: Դա ավելի քիչ է, քան «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի շաբաթական աշխատավարձը, որը կազմում է 300 հազար ֆունտ, գրում է Uber Football Fact-ը:

Հիշեցնենք, որ 1/32 եզրափակիչի արտագնա խաղում մանչեսթերցիները 4 անպատասխան գնդակ բաց թողեցին Անգլիայի երրորդ դիվիզիոնի ակումբից: Ռունին դուրս չեկավ խաղադաշտ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես էր գալիս ոչ ուժեղագույն կազմով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս