10:59  ,  27 օգոստոսի, 2014

Վան Գալ. Հնարավոր չէ թիմ կառուցել մեկ ամսում, նույնիսկ՝ մեկ տարում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Միլթոն Քինս Դոնսից» 0:4 հաշվով կրած պարտությունը:

«Չեմ ափսոսում, որ այսքան փոփոխոխություններ էի կատարել մեկնարկային կազմում: Ձեզ հարկավոր է քննարկել խնդիրը, իսկ ես արդեն արել եմ դա: Մենք ունենք 9 ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարող խաղալ վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստները փորձում են ներդնել բոլոր ուժերը, ավելին սպասել պետք չէ: Երկրպագուները պետք է հավատան մեր փիլիսոփայությանը: Մենք կառուցում ենք թիմ, իսկ դա հնարավոր չէ անել մեկ ամսում, նույնիսկ՝ մեկ տարում: Շատ հիասթափված ենք, սակայն պետք է պահպանել հավատը սեփական ուժերին:

Այս ամռանը նոր ֆուտբոլիստներ այլեւս չենք գնի: Ցավալի է, որ դուրս մնացինք Լիգայի գավաթից: Զրկվեցինք տիտղոս նվաճելու հնարավորությունից»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Անգլիական լիգայի գավաթի երկրորդ շրջանում Անգլիայի 20-ակի չեմպիոնը ոչ ուժեղագույն կազմով 0:4 հաշվով պարտվեց արտագնա խաղում:

Լուի վան Գալի թիմը խաղացել է հետեւյալ կազմով՝ Դավիդ Դե Խեա, Մայքլ Քին, Ջոնի Էվանս, Մարնիկ Վերմիյլ, Ռիս Ջեյմս, Նիկ Փովել (Ջեյմս Ուիլսոն, 57), Սաիդի Յանկո (Անդրեաս Պերեյրա, 46), Անդերսոն, Խավիեր Հերնադես, Սինձի Կագավա (Ադնան Յանուզայ, 20), Դենի Ուելբեկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում