10:30  ,  27 օգոստոսի, 2014

Պաշտոնական. Բրազիլացի պաշտպանը տեղափոխվում է «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնան» ու բրազիլական «Սան Պաուլուն» համաձայնության են եկել 24-ամյա պաշտպան Դուգլասի տրանսֆերի հարցում, հաղորդում է իսպանական ակումբի կայքը

Դուգլասին ձեռք բերելու համար կատալոնացիները կվճարեն 4 միլիոն եվրո: «Սան Պաուլուն» կարող է ստանալ եւս 1.5 միլիոն եվրո, եթե բրազիլացին բավարար քանակով հանդիպումներ անցկացնի «Բարսելոնայում»:

Դուգլասը «Բարսելոնայի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր եւ կդառնա ակումբի վերջին ձեռքբերումն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բրազիլացի պաշտպանը 3 տարում «Սան Պաուլուում» մասնակցել է 95 խաղի՝ խփելով 4 գոլ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն կատալոնացիներին արգելել էր հաջորդ 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում գնել ֆուտբոլիստների: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում