09:55  ,  27 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Վաղինակ Մաթեւոսյանը եւ Սարգիս Հովսեփյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Չինաստանի Նանջինգ քաղաքում ավարտին մոտեցող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի վերջին օրը պայքարի մեջ մտան ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանը ներկայացնող Վաղինակ Մաթեւոսյանը 54 կգ քաշայինների պայքարում հաղթել է ռուս, նորզելանդացի եւ վենեսուելացի մարզիկների, սակայն պարտվել է ղազախ ըմբիշին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար նա կգոտեմարտի եմենցի Էբրահիմ Ալ Շեբահի հետ:

76 կգ Սարգիս Հովսեփյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ճապոնացի ըմբիշին, սակայն հետագայում հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հովսեփյանը հաղթել է Կանադայի եւ Ամերիկյան Սամոայի ներկայացուցիչներին, իսկ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի կոլումբացի Կարլոս Արտուրո Մենդեսի հետ:

Հիշեցնենք, որ վերջին օրվանից առաջ Հայաստանը 5 մեդալով Քենիայի հետ ընդհանուր հաշվարկում բաժանում է 25-26-րդ տեղերը:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս