00:06  ,  27 օգոստոսի, 2014

Վան Գալն ու Դի Մարիան հաճոյախոսել են իրար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տեղափոխության մասին:

«Դի Մարիան բարձր մակարդակի կիսապաշտպան է, սակայն ամենակարեւորն այն է, որ նա թիմային խաղացող է: Անխելը շատ արագ ձոխլիկ է, ով սարսափ է ցանկացած պաշտպանի համար: Նրա բազմատիպ դրիբլինգին հետեւելը հետաքրքիր է: Միանշանակ, Դի Մարիան կուժեղանցի մեր թիմը»,- Վան Գալի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Անգլիական ֆուտբոլի ամենաթանկ տրանսֆերը դառնալուց հետո տպավորություններով կիսվել է նաեւ 26-ամյա Դի Մարիան.

«Երջանիկ եմ, որ տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Իսպանիայում ինձ ամեն բան գոհացնում էր: Առաջարկներ կային նաեւ իսպանական ակումբներից, սակայն ես որոշեցի, որ «Ռեալից» կհեռանամ միայն «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Վան Գալը ֆանտաստիկ մարզիչ է: Անհամբերությամբ եմ սպասում նրա գլխավորությամբ աշխատելուն»,- ասել է արգենտինացին:

Հիշեցնենք, որ Դի Մարիային գնելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը վճարել է 59,7 միլիոն ֆունտ ստերլինգ: Նա 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում