23:08  ,  26 օգոստոսի, 2014

Գեւորգ Ղազարյանի ակումբակիցը տեղափոխվեց «Ռոմա»

Հռոմի «Ռոման» ձեռք բերեց հունական «Օլիմպիակոսի» պաշտպան Կոստաս Մանոլասին, հայտնում է ակումբի կայքը:

Հունաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել իտալական ակւոմբի հետ: Նրա տրանսֆերը կազմել է 13 միլիոն եվրո, եւս 2 միլիոն «Օլիմպիակոսը» կարող է ստանալ բոնուսների տեսքով:

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսում» Մանոլսը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի թիմակիցն էր: Օգոստոսի 26-ին «Ռոմայից» Մյունխենի «Բավարիան» էր տեղափոխվել մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում