21:54  ,  26 օգոստոսի, 2014

Չեմպիոնների լիգա. «Զենիթը» հաղթեց խոշոր հաշվով եւ կխաղա խմբային փուլում

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» չորրորդ անգամն անընդմեջ նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Որակավորման վերջին՝ չորրորդ փուլի պատասխան խաղում ռուսական ակումբը տանը 3:0 հաշվով պարտության մատնեց «Ստանդարդին», որին հաղթել էր նաեւ Բելգիայում:

30-րդ րոպեին հաշիվը բացեց վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը: Առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի ռուս կիսապաշտպան Վիկտոր Ֆայզուլինը, սական դա «Զենիթին» չխանգարեց խփել եւս 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ: Ընդմիջումից հետո դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի ռմբարկու Հալկը:

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Ստանդարդ» (Բելգիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:0) 

Սալոմոն Ռոնդոն, 30, Հալկ, 54 (11մ.), 58

Հեռացումներ՝ Վիկտոր Ֆայզուլին, 44 («Զենիթ») – Ռիկարդո Ֆաթի, 89 («Ստանդարտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում