01:50  ,  26 օգոստոսի, 2014

«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկո»՝ 0։0

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվել էր «Ռայո Վալյեկանոյին»։ Մադրիդյան երկու ակումբների միջեւ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Հաղթանակին ավելի մոտ էին տանտերերը, ովքեր երկրորդ խաղակեսում կազմակերպեցին մի քանի վտանգավոր գրոհներ։ Դրվագներից մեկում լավ խաղաց «Աթլետիկոյի» դարպասապահ Միգել Մոյան՝ «Ռայո Վալյեկանոյի» հարձակվողի հարվածից հետո փրկելով թիմին։

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Դիեգո Սիմեոնեի թիմի հիմնական մրցակիցներ Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնական «Բարսելոնան» հաղթանակներ են տարել։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկո»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով