18:28  ,  25 օգոստոսի, 2014

Sport-Express. Ռոման Բերեզովսկին ամբողջ խաղի ընթացքում անգործ էր

Sport-Express-ը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Դինամո» - «Ուրալ» խաղում։ Տանտերերի եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ստացել է 6 գնահատականը, իսկ «Ուրալի» հայ կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը՝ 5.5։

«Բերեզովսկին ամբողջ խաղի ընթացքում անգործ էր։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ժամանակին դուրս եկավ դարպասից եւ թույլ չտվեց Պոդբերյոզկինին գոլային պահ ստեղծել։

Հովհաննիսյանը երկրորդ խաղակեսում բազմաթիվ անգամ խլեց գնդակը, սակայն թիմին դա չօգնեց»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ 40-ամյա Բերեզովսկին մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 24-ամյա Հովհաննիսյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։ «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում