18:03  ,  24 օգոստոսի, 2014

Բելգիայի Մեծ Մրցանակում հաղթեց Դանիել Ռիկյարդոն

Ֆորմուլա-1-ի Բելգիայի Մեծ Մրցանակն ավարտվեց «Ռեդ Բուլի» ավստրալացի ավտոարշավորդ Դանիել Ռիկյարդոյի հաղթանակով:

«Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը գրավեց երկրորդ տեղը, իսկ եռյակը եզրափակեց Վալտերի Բոտասն «Ուիլյամսից»:

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը ցուցադրեց 5-րդ արդյունքը:

Բելգիայի Մեծ մրցանակ    

1. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») - 44 շրջան

2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +3.383

3. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +28.032

4. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +36.815

5. Սեբաստյան Ֆետել («Ռեդ Բուլ») +52.196

6. Կեւին Մագնուսեն («Մաքլարեն») +54.262

7. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +54.580

8. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +1:01.162

9. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1:04.293

10. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») +1:05.347

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում