17:45  ,  24 օգոստոսի, 2014

Արաս Օզբիլիսը դարձյալ կվիրահատվի Հռոմում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզիբիլիզը սեպտեմբերի 15-ին կվիրահատվի Հռոմում:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը հունիսի 11-ին ծնկի վիրահատության էր ենթարկվել Հռոմում: Օրեր առաջ կատարված բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Օզբիլիսն արդեն պատրաստ է երկրորդ վիրահատությանը: Նախնական տվյալների համաձայն՝ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա մարտին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում