22:30  ,  23 օգոստոսի, 2014

«Արսենալը» փրկվեց պարտությունից վերջնամասում խփած 2 գոլերի շնորհիվ

Լիվերպուլյան «Էվերտոնն» ու Լոնդոնի «Արսենալը» ոչ ոքիով բաժանվեցին անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում: Լիվերպուլում գրանցվեց 2:2 հաշիվը:

Մինչեւ 83-րդ րոպեին «Էվերտոնն» ուներ 2 գոլի առավելություն, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Նախ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն վերջին րոպեին Արսեն Վենգերի թիմին փրկեց պարտությունից:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 2:2

Շեյմուս Կոլեման, 19, Ստիվեն Նեյսմիթ, 45 – Աարոն Ռեմզի, 83, Օլիվյե Ժիրու, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում