22:23  ,  23 օգոստոսի, 2014

Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիայի» անհաջող մեկնարկը

Դորտմունդի «Բորուսիան» պարտությամբ մեկնարկեց ֆուտբոլի Գերմանիայի 2014/2015թթ. առաջնությունում: Բունդեսլիգայի առաջին տուրում Յուրգեն Կլոպի թիմն ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» ու պարտվեց 0:2 հաշվով:

Խաղի հաշիվը 7-րդ վայրկյանին բացեց «Բայերի» 24-ամյա կիսապաշտպան Քարիմ Բելարաբին, ով խփեց Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը: Առաջին խաղակեսում ավելի լավ տպավորություն թողեցին հյուրերը, իսկ ընդմիջումից հետո նկատելի առավելություն ունեին դորտմունդցիները, ովքեր չկարողացան ստեղծել իրական գոլային պահեր ու փրկել խաղը, իսկ հյուրերը խփեցին նաեւ երկրորդ գոլը: Ավելացված ժամանակում գերմանացի հարձակվող Շտեֆան Կիսլինգը կրկնապատկեց «Բայերի» առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: 

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր 

«Բորուսիա» - «Բայեր»՝ 0:2

Քարիմ Բելարաբի, 1, Շտեֆան Կիսլինգ, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով