21:40  ,  23 օգոստոսի, 2014

Մուրատ Յակինը՝ Յուրա Մովսիսյանի վերականգնման մասին

Մոսկվայի «Սպարտակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Ուֆայի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերականգնման մասին:

«Յուրայի վերականգնման վերաբերյալ դեռ հստակ ժամկետ չկա: Դեռ վաղ է ասել ինչ-որ բան: Նա դեռ չի մարզվում ընդհանուր խմբի հետ: Ամեն դեպքում, Մովսիսյանը վերականգնման ճանապարհին է: Ամեն ինչ ընթանում է ծրագրվածի պես: Յուրան աշխատում է անհատական ծրագրով»,- Յակինի խոսքը մեջբերում է «Սպարտակի» կայքը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը շարունակում է վերականգնվել ծնկահոդի վիրահատությունից: «Սպարտակի» մեկնարկային կազմում նրան փոխարինել է ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան, ով Ռուսաստանի ընթացիկ առաջնության 5 տուրերում 3 անգամ դարձել է դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով