20:26  ,  23 օգոստոսի, 2014

«Գանձասարը» ձեռք բերեց երկու ֆուտբոլիստների եւ ավարտեց տրանսֆերային արշավը

Կապանի «Գանձասարի» կազմը համալրել են եւս 2 ֆուտբոլիստներ: «Գանձասարի» հետ պայմանագիր են ստորագրել ուկրաինացի հարձակվող Վասիլի Պալագնյուկը եւ պաշտպան Միխեիլ Սիմոնյանը, ով կապանցիներին միացել է հունական «Ֆոկիկոսի» ակումբից:

Սերգեյ Պուչկովի թիմն ավարտել է տրանսֆերային արշավը եւ այժմյան կազմով կխաղա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին հատվածում, հայտնում է «Գանձասարի» ֆեյսբուքյան էջը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով