20:16  ,  23 օգոստոսի, 2014

Էտո՛Օ-ն չի հրավիրվել Կամերունի հավաքական

Ֆուտբոլի Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆոլկեր Ֆինկերը որոշել է թարմացնել թիմի կազմը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո: Կոնգոյի եւ Կոտ դ՛Իվուարի դեմ ընկերական խաղերի համար Կամերունի հավաքական հրավիրվել ԱԱ-2014-ին մասնակցած 12 ֆուտբոլիստներ, իսկ Սամուել Էտո՛Օ-ն բացակայում է այդ ցուցակից:

Դարպասապահներ. Աբոգո («Տոներե»), Օնուդա («Բարսելոնա Բ.»), Իդի Ասեմբե («Նանսի):

Պաշտպաններ. Բանյակ («Բարսելոնա Բ.»), Բոնգ («Օլիմպիակոս»), Ջեգե («Կոտոն Սպորտ»), Գիաոտա («Վալանսյեն»), Մատիպ («Շալկե»), Նկուլու («Մարսել»), Օյոնգո («Նյու Յորք Ռեդ Բուլզ»):

Կիսապաշտպաններ. Էյոնգ Էնո («Անթալիասպոր»), Մբամբա («Կոնյասպոր»), Լեո («Օսասունա»), Մանջեկ («Կայսերիսպոր»), Մբիա (ՔՊՌ), Մուկանջո («Ռեյմս»), Նգուեմո («Բորդո»), Սալի («Մոնակո»), Զոկ («Կոսմոս Բաֆիա»):

Հարձակվողներ. Աբուբակար («Լորյան»), Էրիկ Շուպո-Մոտինգ («Շալկե»), Դոնգու («Բարսելոնա Բ.»), Էտունդի («Ցյուրիխ»), Կվուկե («Ռիզեսպոր»), Նջիե («Լիոն»), փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում