Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում 2:0 հաշվով հաղթեց Պերմի «Ամկարին»: Ռուս կիսապաշտպան Օլեգ Շատովը խփեց դաշտի տերերի առաջին գոլը, իսկ բրազիլացի հարձակվող Հալկը՝ երկրորդ:
5-րդ տուրից հետո «Զենիթը» 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մոսկվայի «Սպարտակը» 12 միավորով երկրորդն է:
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Զենիթ» - «Ամկար»՝ 2:0
Օլեգ Շատով, 13, Հալկ, 22
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում