18:52  ,  23 օգոստոսի, 2014

«Բանանցն» ու «Միկան» չպարզեցին հաղթողին, «Արարատի» «սեւ գիծը» շարունակվում է

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում գործող չեմպիոն «Բանանցը» տանը ոչ ոքի խաղաց «Միկայի» հետ: «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանի գոլին չեմպիոնն առաջին խաղակեսում պատասխանեց Գեւորգ Նռանյանի դիպուկ հարվածով:

Նախորդ առաջնության գլխավոր անհաջողակ «Արարատը» կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը: Այս անգամ երեւանցիների մրցակիցը «Ուլիսն» էր, որը խփեց 2 անպատասխան գոլ: 52-րդ րոպեից «Արարատը» սերբ պաշտպան Նիկոլա Պրեբիրաչեւիչի հեռացման պատճառով խաղում էր 10 ֆուտբոլիստներով:

Օգոստոսի 24-ին Կապանի «Գանձասարը» կընդունի «Ալաշկերտին», իսկ Երեւանի «Փյունիկը» Գյումրիում կխաղա «Շիրակի» հետ:

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր 

Օգոստոսի 23

«Ուլիս» - «Արարատ»՝ 2:0

Ռադե Դուգալիչ, 42, Արտակ Ալեքսանյան, 50 (11մ.)   

Հեռացում՝ Նիկոլա Պրեբիրաչեվվիչ, 52 («Արարատ»)

«Միկա» - «Բանանց»՝ 1:1

Նարեկ Բեգլարյան, 31 – Գեւորգ Նռանյան, 37

Օգոստոսի 24

«Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 17:00

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 19:00

Ֆոտո՝ «Ուլիսի» ֆեյսբուքյան էջ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով