18:06  ,  23 օգոստոսի, 2014

Արշակ Կորյանի հաղթական դուբլը

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ  Կրասնոդարի «Կուբանի» նկատմամբ:

Հյուրերի կազմում 13 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Ռուսաստանի երիտասարդական հավաքականից հրավեր ստացած Արշակ Կորյանը: Հայկական արմատներ ունեցող հարձակվողն աչքի ընկավ խաղի երրորդ եւ 16-րդ րոպեներին, իսկ կրասնոդարցիները հաշիվը կրճատեցին ընդմիջումից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով