17:55  ,  23 օգոստոսի, 2014

Թագավոր Վան Գալը վերածվում է սատանայի (ծաղրանկար)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի վերջին հայտարարությանը:

Վերջերս հոլանդացի մասնագետը հայտարարել էր, թե ինքը 2 շաբաթում Մանչեսթերի արքայից վերածվել է սատանայի:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվեց ուելսյան «Սուոնսիին»: Դա Լուի վան Գալի առաջին պարտությունն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում