16:46  ,  23 օգոստոսի, 2014

Բերլուսկոնի. Ֆուտբոլը փոխվել է, շեյխերի հետ չենք կարողանում մրցակցել

Ֆուտբոլը փոխվել է, մենք արդեն չենք կարող մրցակցել շեյխերի հետ, ասել է իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին թիմի ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Milanello-ն: Իտալիայի նախկին վարչապետն ակնարկել է, որ արաբ շեյխերի, ռուսաստանցի օլիգարխների, ասիացի եւ ամերիկացի միլիարդատեր գործարարների ներդրումների շնորհիվ շատ եվրոպական ակումբներ մեկ մրցաշրջանում հավաքում են աստղային կազմ եւ հասնում նվաճումների:

«Շեյխերի հետ մենք չենք կարող մրցակցել, բայց ֆուտբոլում ոչ մի անհնարին բան չկա, եթե ես ձեզ աջակցեմ, իսկ դուք հետեւեք Ֆիլիպո Ինձագիի մարտավարությանը եւ ձգտեք խաղալ գեղեցիկ: Առավել լավ է խաղալ հարձակողական ֆուտբոլ: Դուք պետք է «Միլանը» ներկայացնեք լավագույն կողմից»,- ասել է Իտալիայի նախկին վարչապետը՝ ոգեւորելով թիմին Իտալիայի առաջնության մեկնարկից առաջ:

«Միլանը» մեկնարկային տուրում օգոստոսի 31-ին կընդունի Հռոմի «Լացիոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում