15:51  ,  23 օգոստոսի, 2014

«Սպարտակը» հաղթեց Ձյուբայի դուբլի շնորհիվ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրըկալվեց «Ուֆային» եւ առավելության հասավ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Արտյոմ Ձյուբայի երկու գոլերի շնորհիվ՝ 2:1: «Ուֆայի» կազմում աչքի ընկավ Դիեգո Կարլոսը:

Հինգ տուրերում Ձյուբան դառնում է արդեն երրորդ դուբլի հեղինակ: Վնասվածքից ապաքինված Դենիս Թումասյանն «Ուֆայի» փոխարինողների թվում էր:

«Սպարտակը» 12 միավորով հավասարվեց առաջին տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որն անցկացրել է 4 հանդիպում:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Ուֆա» - «Սպարտակ»՝ 1:2

Դիեգո Կարլոս, 74 - Արտյոմ Ձյուբա, 27, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում