15:17  ,  23 օգոստոսի, 2014

Բենատիան կարիերան կշարունակի «Բավարիայում»

Իտալական «Ռոմայի» պաշտպան Մեհդի Բենատիան կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է Football Italia-ն: Կողմերը պայմանագիր կկնքեն օգոստոսի 25-ին: 27-ամյա մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար Գերմանիայի չեմպիոնը կվճարի 30 միլիոն եվրո:

Մյունխենյան ակումբը Խավի Մարտինեսի կորստից հետո փնտրում էր համարժեք փոխարինող պաշտպանությունում: Մարտինեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի կես տարի:

Ավելի վաղ, Բենատիան հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ: Անցած մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրած 55 հանդիպումներում Բենատիան խփել է 5 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում