16:25  ,  23 օգոստոսի, 2014

Խեդիրան ինքնակամ լքել է «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան առանց իսպանական ակումբի ղեկավարության թույլտվության լքել է թիմը եւ մեկնել է Գերմանիա: Այդ պատճառով Խեդիրան բացակայում էր Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում:

«Այժմ ես «Ռեալից» դուրս եմ: Մինչեւ օգոստոսի 31-ն իմ կարիերայի հետագա շարունակության վերաբերյալ ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- Խեդիրայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ Արքայական ակումբը վերջնագիր է ներկայացրել Խեդիրային՝ պահանջելով երկարաձգել պայմանագիրը կամ գտնել ակումբ, որը կվճարի տրանսֆերի գինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում