14:47  ,  23 օգոստոսի, 2014

Կարգապահության խախտման համար Բալոտելին «Լիվերպուլում» կզրկվի 2 միլիոն ֆունտից

Սկանդալային վարքով հայտնի Մարիո Բալոտելիի աշխատավարձը «Լիվերպուլում» կկրճատվի տարեկան 2 միլիոն ֆունտով, եթե Իտալիայի հավաքականի հարձակվողը նոր թիմում խախտի կարգապահությունը եւ հայտնվի սկանդալների մեջ, հաղորդում է The Sun-ը: Լիվերպուլում գտնվող Մարիո Բալոտելին գործակալ Մինո Ռայոլայի հետ համաձայնեցնում է անձնական պայմանագրի վերջին մանրամասները: Սպասվում է, որ անգլիական ակումբը հինգ տարվա պայմանագիր կկնքի «Միլանի» խաղացողի հետ: Նրա տարեկան աշխատավարձը կլինի 4.6 միլիոն ֆունտ: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 16 միլիոն ֆունտ

Առաջիկայում «Լիվերպուլը» կհամալրի նաեւ 33-ամյա կամերունցի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն, որն ունի ազատ գործակալի կարգավիճակ: Անցած մրցաշրջանում նա ներկայացնում էր Լոնդոնի «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում