14:04  ,  23 օգոստոսի, 2014

Երեւանի «Արարատն» ունի եւս երկու օտարերկրացի նորեկ

Մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը «Արարատի» կազմը համալրեցին եւս երկու ֆուտբոլիստներ, հաղորդում է ակումբի կայքը:

30-ամյա սերբ ձախ պաշտպան Զդրավկո Կովաչեւիչը նախկինում հանդես է եկել Սերբիայի «Բանատ», «Հայդուկ» (Բելգրադ), «Ռադնիչկի» (Նովա Պազովա), ՕՖԿ եւ «Դինամո» (Պանչեւո), ինչպես նաեւ`չեխական «Բռնո» թիմերի կազմում:

26-ամյա ամերիկացի հարձակվող Դերիլ Օդոմը (լուսանկարում) խաղացել է բրազիլական «Սանտա Կրուզ», «Մակաե» եւ «Տիմբաուբա» թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում