13:43  ,  23 օգոստոսի, 2014

«Շախտյորի» «Դոնբաս Արենան» ռմբակոծվել է (ֆոտո)

Օգոստոսի 23-ի վաղ առավոտյան ռմբակոծվել է Դոնեցկի «Դոնբաս Արենան»: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:

«Այսօր առավոտյան ժամը 6-ին ռումբն ընկել է «Դոնբաս Արենայի» վրա: Մյուս ռումբն ընկել է ստադիոնի էներգետիկ կենտրոնի վրա»,- գրել է Պակինը:

Այս մրցաշրջանում «Շախտյորը» տնային հանդիպումներն անցկացնում է Լվովում: 

«Դոնբաս Արենան» Արեւելյան Եվրոպայի առաջին հինգաստղանի ստադիոնն է: Այն ընդունել է 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներ: 2009 թվականին կառուցված եւ 52 հազար տեղ ունեցող ստադիոնի եւ կից զբոսայգու ու ենթակառուցվածքի շինարարության վրա ծախսվել էր 400 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում