13:15  ,  23 օգոստոսի, 2014

Ice Bucket Challange. Գեւորգ Ղազարյանն ընդունեց Յուրա Մովսիսյանի մարտահրավերը

Հունական «Օլիմպիակոսի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն ընդունել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբին միանալու մարտահրավերը։

Գեւորգ Ղազարյանը տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։

26-ամյա ֆուտբոլիստը հրավիրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին, «Ակտոբեի» խաղացող Ալդին Ջիջիչին եւ Կարագանդայի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում