12:15  ,  23 օգոստոսի, 2014

Չավի. Ճիշտ չէ, որ լարված հարաբերություններ ունեմ Լուիս Էնրիկեի հետ

Լուիս Էնրիկեի տեղափոխությունից հետո ակումբում ոչինչ չի փոխվել։ Եթե նա կատարել է փոփոխություններ, ապա միայն դեպի լավը, ասել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավին՝ խոսելով թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հարաբերությունների մասին։

«Կարդացել եմ, որ չեմ խոսում Լուիսի հետ։ Ճիշտ չէ, քանի որ լավ հարաբերություններ ունենք։ Այդ պատճառով չեմ հասկանում, թե որտեղից են առաջանում այդպիսի խոսակցությունները։ Մոտիվացված եմ եւ վայելում եմ աշխատանքս»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 24-ին կընդունի «Էլչեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս