11:55  ,  23 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բռնցքամարտի 51 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ:

Աշխարհի չեմպիոնն առաջին մենամարտում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովային։ Կիսաեզրափակիչում Անուշ Գրիգորյանը կհանդիպի Հաունգ Քսիո Վենգ – Չանգ Յուան զույգի հաղթողի հետ։

Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 81կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի թուրք Մուհամեդ Ուֆուկը, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English