11:35  ,  23 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Էդգար Մանուչարյանը հրավիրեց Բեռնար Շալանդին, Արաս Օզբիլիսին եւ Էդգար Մալաքյանին

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը նույնպես միացել է Ice Bucket Challenge բարեգործական ակցիային՝ ընդունելով Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի մարտահրավերը։

27-ամյա ֆուտբոլիստը հրավիրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսին եւ Էդգար Մալաքյանին։ Մանուչարյանը նաեւ նշել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վիտո Գասպարյանի եւ Կարո Մուրադի անունները։

Տեսանյութը Էդգար Մանուչարյանը տեղադրել է ֆեյսբուքյան էջում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս