11:40  ,  23 օգոստոսի, 2014

Արման Շահազիզյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի ռեկորդակիր

Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում oգոստոսի 10-ից 16-ն անցկացվել  է նավամոդելային սպորտի մեծահասակների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 9 երկրների 102 մարզիկներ:

Արման Շահազիզյանը B1 դասում` օդային պտուտակով արագընթաց նավամոդել եւ A3 դասում` պտուտակով արագընթաց նավամոդել ձեւերում դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: B1 դասում սահմանելով աշխարհի ռեկորդ՝ արագությունը ժամում 279 կմ, նա գերազանցեց եղբոր՝ Բաբկեն Շահազիզյանի ռեկորդը, որը B1 դասում գրավել էր երրորդ տեղը:

Երիտասարդների առաջնությանը Ռուբեն Աշիկյանը նվաճեց 3 արծաթե մեդալ: B1 դասում նա սահմանել էր համաշխարհային ռեկորդ, որը սակայն, գերազանցեց բուլղարացի մարզիկը:

Եվրոպայի առաջնությանը լավագույն մասնակցության եւ լավագույն արդյունք ցուցաբերելու համար Արման Շահազիզյանին շնորհվել է Վլադիսլավ Սուբոտինի (A3 դասի) եւ Ռադ Ռադեւի (B1 դասի) անվանական «Լավագույն մարզիկ» գավաթները:

Մարզիկներին առաջնությանը նախապատրաստել էր Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Շահազիզյանը, հաղորդում է MSY.am-ը։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում