11:06  ,  23 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Ռոնալդուն, Մեսին, Սուարեսը եւ Մյուլերը՝ զվարճալի անիմացիայում

Վերջին օրերին լայն տարածում է ստացել Ice Bucket Challenge ֆլեշմոբը, ինչին նվիրված է զվարճալի անիմացիոն հոլովակը։

Մասնակիցների թվում են՝ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ուրուգվայցի Լուիս Սուարեսը եւ Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։

Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է ուշադրություն գրավել անբուժելի ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության վրա։ Դա կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն է, որը բերում է կաթվածահարության եւ մկանների ատրոֆիայի։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում