09:52  ,  23 օգոստոսի, 2014

Օրվա խաղերի անոնս

Օգոստոսի 23-ին կկայանան ֆուտբոլի Հայաստանի, Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իսպանիայի առաջնությունների հանդիպումներ։

Հայաստանի Բարձրագույն խմբի չորրորդ տուրում Երեւանի «Ուլիսը» կընդունի «Արարատին», իսկ «Միկան» տանը կխաղա «Բանանցի» հետ։

Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի մեկնարկային տուրում կմրցի Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Խաղը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» կհյուրընկալի Անգլիայի առաջնության նորեկ «Լեսթեր Սիթիին», ինչպես նաեւ կկայանա «Էվերտոն» - «Արսենալ» հանդիպումը։

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Ուլիս» - «Արարատ»՝ 17:00

«Միկա» - «Բանանց»՝ 17:00

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Ուֆա» - «Սպարտակ»՝ 14։00

«Զենիթ» - «Ամկար»՝ 17։00

«Ռուբին» - ԲԿՄԱ՝ 20։00

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Գենգամ» - «Մարսել»՝ 19։00

«Բաստիա» - «Թուլուզ»՝ 22։00

«Լիլ» - «Լորյեն»՝ 22։00

«Մոնպելյե» - «Մեց»՝ 22։00

«Նիցա» - «Բորդո»՝ 22։00

«Ռեյմս» - «Կան»՝ 22։00

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աստոն Վիլա» - «Նյուքասլ»՝ 15։45

«Չելսի» - «Լեսթեր Սիթի»՝ 18։00

«Քրիսթալ Փելաս» - «Վեստ Հեմ»՝ 18։00

«Սաութհեմփթոն» - «Վեստ Բրոմվիչ»՝ 18։00

«Սուոնսի» - «Բարնլի»՝ 18։00

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 20։30

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Այնտրախտ Ֆ.» - «Ֆրայբուրգ»՝ 17։30

«Հանովեր» - «Շալկե»՝ 17։30

«Հերտա» - «Վերդեր»՝ 17։30

«Հոֆենհայմ» - «Աուգսբուրգ»՝ 17։30

«Քյոլն» - «Համբուրգ»՝ 17։30

«Բորուսիա» - «Բայեր»՝ 20։30

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Մալագա» - «Աթլետիկ»՝ 21։00

«Գրանադա» - «Դեպորտիվո»՝ 23։00

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով