00:20  ,  23 օգոստոսի, 2014

ՊՍԺ-ն առանց Իբրահիմովիչի չհաղթեց

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում երկրի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Էվիանին» եւ չկարողացավ առավելության հասնել: Փարիզյան թիմը խաղաց առանց Զլատան Իբրահիմովիչի, որը վնասվածք ունի: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: 63-րդ րոպեից Լորան Բլանի թիմը խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Յոհան Կաբայը:

ՊՍԺ-ն 5 միավորով երրորդ տեղում է: Երկու խաղից հետո 6-ական միավոր ունեն «Սենտ Էթյենն» ու «Բորդոն»:

 Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Էվիան» - ՊՍԺ՝ 0:0

Հեռացում՝ Յոհան Կաբայ (ՊՍԺ), 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում