23:11  ,  22 օգոստոսի, 2014

Մոտայի քիթը կոտրած Բրանդաոյին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում

Փարիզի դատարանում օգոստոսի 22-ին կայացել է «Բաստիայի» բրազիլացի հարձակվող Բրանդաոյի դեմ դատավարության առաջին նիստը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության խաղից հետո հանդերձարանի միջանցքում Բրանդաոն հարձակվել էր ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտայի վրա եւ կոտրել էր նրա քիթը: Բրազիլացի ֆուտբոլիստին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք, հաղորդում է francefootball-ը:

Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն Բրանդաոյին որակազրկել է մինչեւ սեպտեմբերի 18-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում