22:38  ,  22 օգոստոսի, 2014

Էտո՝Օ-ն բուժզննում է անցնում «Լիվերպուլում»

34-ամյա կամերունցի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն բուժզննում է անցնում «Լիվերպուլում» եւ մոտ է անգլիական ակումբ տեղափոխվելուն, հաղորդում է Goal.com-ը: Անցած տարի Լոնդոնի «Չելսիում» հանդես եկած Էտո՝Օ-ն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ:

Անգլիայի անցած առաջնությունում Էտո՝Օ-ն «Չելսիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման եւ խփել 9 գնդակ: Կարիերայի ընթացքում կամերունցի խաղացողը հանդես է եկել նաեւ իսպանական «Ռեալում», «Բարսելոնայում», «Մալյորկայում», «Էսպանյոլում», «Լեգանեսում», իտալական «Ինտերում», Մախաչկալայի «Անժիում»:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին տեղի կունենա նաեւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի տեղափոխությունը «Լիվերպուլ»:

«Լիվերպուլը» Բալոտելիին առաջարկել է տարեկան 5.8 միլիոն եվրո աշխատավարձ: Սպասվում է, որ կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում