22:21  ,  22 օգոստոսի, 2014

Ռոխոն ու Էրերան չեն օգնի «Մանչեսթեր Յունայթեդին», Վան Պերսին կխաղա

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» չեն կարողանա օգնել արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոն, որը դեռ չի ստացել աշխատանքի իրավունք, եւ վնասվածք ստացած կիսապաշտպան Անդեր Էրերան, հաղորդում է անգլիական ակումբի կայքը:

Էրերայից բացի, վնասվածք ունեն նաեւ Մայքլ Քերիկը, Մարուան Ֆելաինին, Լյուկ Շոուն, Ջոնի Էվանսը, Ռաֆայելը, Ջեսի Լինգարդը: Կազմ կվերադառնա հոլանդացի Ռոբին վան Պերսին:

Օգոստոսի 24-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սանդերլենդին»: Առաջին խաղում Վան Գալի թիմը 1:2 հաշվով պարտվել է «Սուոնսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում