21:50  ,  22 օգոստոսի, 2014

Վան Գալ. Երկու շաբաթ առաջ Մանչեսթերի արքան էի, այժմ՝ սատանան

Մի գիշերվա գործ չէ նոր թիմ ստեղծելը, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վա Գալը՝ դժգոհելով թիմի երկրպագուների վերաբերմունքից:

«Սիրուց մինչեւ ատելություն մեկ քայլ է: Երկու շաբաթ առաջ ես Մանչեսթերի արքան էի, իսկ հիմա՝ սատանան: Ես չեմ վախենում պատասխանատվությունից, բայց դեռ արդյունքներ ամփոփելու ժամանակը չէ:

Վստահ եմ, որ «Սանդերլենդի» դեմ խաղից հետո մենք այլ բնույթի զրույց կունենանք: Պետք է հավատալ այն փիլիսոփայությանը, որը փորձում ենք ստեղծել, իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,- Վան Գալի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Սուոնսիին» եւ պարտվեց 1:2 հաշվով: «Սանդերլենդի» հետ խաղում սպասվում է «Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիի վերադարձը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով