21:30  ,  22 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Յուրա Մովսիսյանը հրավիրում է Մանուչարյանին, Ղազարյանին եւ Արզումանյանին

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը եւս  ընդունել է Հենրիխ Մխիթարյանի մարտահրավերը եւ մասնակցել է Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբին: Յուրա Մովսիսյանը հրավիրել է Հայաստանի հավաքականի խաղացողներ Էդգար Մանուչարյանին, Գեւորգ Ղազարյանին եւ Ռոբերտ Արզումանյանին: Նա նաեւ նշել է «Սոլթ Լեյքի Սիթիի» մարզիչ Քեւին Հարթերին եւ իր ընկեր Նարեկ Բաղդասարյանին: Տեսանյութը Յուրա Մովսիսյանը տեղադրել է ֆեյսբուքյան էջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում