20:18  ,  22 օգոստոսի, 2014

Արտյոմ Սիմոնյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական առաջնության 5-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ընդունել է Պերմի «Ամկարին» եւ բավարարվել է մեկ միավոր: Դաշտի տերերի միակ գնդակը արդեն 2-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Արտյոմ Սիմոնյանը օգոստոսի 22-ին հրապարակված Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում է: Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանը սեպտեմբերի 3-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի թիմի հետ: Օգոստոսի 30-ից Երեւանում մեկնարկելիք հավաքին Արտյոմ Սիմոնյանը չի մասնակցի եւ թիմին կմիանա Իսլանդիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս